Մոուրինյոն պատմել է, թե որ ֆուտբոլիստներն են բաց թողնելու նոր մրցաշրջանի սկզբնամասը

21:35   23 հուլիսի, 2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է, որ պաշտպաններ Լյուկ Շոուն, Մարկոս Ռոխոն ու կիսապաշտպան Էշլի Յանգը վնասվածքների պատճառով բաց են թողնելու նոր մրցաշրջանի սկզբնամասը:

«Նրանք չունեն Պրեմյեր լիգայի մեկնարկին մասնակցելու շանսեր: Շոուն պետք է վերականգնվի առաջինը, հետո՝ Յանգը, հետո՝ Ռոխոն: Շոուն պատրաստ կլինի սեպտեմբերին, Յանգը՝ հոկտեմբերին, իսկ Ռոխոն՝ դեկտեմբերին կամ հունվարին»,- պորտուգալացի մարզիչի խոսքը մեջբերում է ակումբի կայքը:

Հիշեցնենք, որ անգլիական ակումբը նոր մրցաշրջանի առաջին պաշտոնական խաղն անցկացնելու է օգոստոսի 8-ին՝ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում մրցելով Մադրիդի «Ռեալի» հետ: Անգլիայի 2017/18թթ. առաջնությունը մեկնարկելու է օգոստոսի 12-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։