Գերմանիայի տարվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը

18:20   23 հուլիսի, 2017

Մյունխենի «Բավարիայի» գերմանացի պաշտպան Ֆիլիպ Լամը Kicker-ի վարկածով ճանաչվել է Գերմանիայի՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ:

Քվեարկությանը մասնակցել են Գերմանիայի մարզական լրագրողների ասոցիացիայի 885 անդամներ:

Այս ամռանը կարիերան ավարտած 33 Լամը ստացել է 242 ձայն: Նա առաջ է անցել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսից (192 ձայն) եւ Դորտմունդի «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգից (120 ձայն):

Տարվա լավագույն մարզիչ է ճանաչվել «Հոֆենհայմը» գլխավորող Յուլիան Նագելսմանը, որի գլխավորությամբ գերմանական ակումբը պատմության մեջ առաջին անգամ նվաճել էր Չեմպիոնների լիգայի ուղեգիր: 30-ամյա մասնագետը հավաքել է 273 ձայն: Երկրորդ տեղում հայտնվել է «Ֆրայբուգի» գլխավոր մարզիչ Կրիստիան Տտրայխը (261 ձայն), իսկ «Լայպցիգը» գլխավորող Ռալֆ Հազենհյոտելը երրոդն է՝ 107 ձայն: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։