Գեւորգ Կասպարովը տեղափոխվել է «Գանձասար-Կապան»

09:45   23 հուլիսի, 2017

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Գեւորգ Կասպարովը կարիերան կշարունակի «Գանձասար-Կապանում», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

36-ամյա դարպասապահը Հայաստանի փոխչեմպիոն հետ կնքել է 1 տարվա պայմանագիր։

Գեւորգ Կասպարովի նախորդ ակումբն էր «Ալաշկերտը», որ կազմը նա համալրել էր 2015-ի հուլիսին, իսկ օրեր առաջ խզել էր թիմի հետ պայմանագիրը: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։