Աբրամովիչը հավանություն է տվել Մատիչի տրանսֆերին «Մանչեսթեր Յունայթեդ»

09:02   22 հուլիսի, 2017

Լոնդոնի «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը համաձայնել է բաց թողնել թիմի կիսապաշտպան Նեմանյա Մատիչին «Մանչեսթեր Յունայթեդ»: Սերբիայի հավաքականի 28-ամյա խաղացողի համար Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը կվճարի 50 միլիոն ֆունտ ստերլինգ, հաղորդում է telegraph-ը: Մատիչի ծառայություններով հետաքրքրված է պորտուգալացի մարզիչը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» այս ամռանը ձեռք է բերել շվեդ պաշտպան Վիկտոր Լինդելյոֆին եւ բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուին: Հեռացել են շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչն ու անգլիացի հարձակվող Ուեյն Ռունին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։