Քառակի օլիմպիական չեմպիոնը պատմել է, որ նույնասեռական է

16:52   21 հուլիսի, 2017

Քառակի օլիմպիական չեմպիոն, կանանց ԱՄՆ-ի հավաքականի եւ «Սիեթլի» բասկետբոլիստ Սյու Բյորդը պատմել է ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին:

«Ես նույնասեռական եմ: Իմ ընկերուհին Մեգան Ռապինոն է: Դա գաղտնիք չէ ինձ ճանաչող մարդկանց համար: Իսկ թե ինչու եմ դա ասում հիմա, ապա ամեն բան պետք է տեղի ունենա իր ժամանակին»,- 36-ամյա մարզուհու խոսքը մեջբերում է ESPN-ը:

Սյու Բյորդի ընկերուհի Մեգան Ռապինոն կանանց ԱՄՆ-ի հավաքականի 32-ամյա ֆուտբոլիստուհի է: Սյու Բյորդն օլիմպիական չեմպիոն է դարձել 2004, 2008, 2012 եւ 2016 թվականներին: Նա նաեւ աշխարհի եռակի ու NBA-ի կրկնակի չեմպիոն է:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։