500 ֆունտ՝ Ռունիին գրկելու համար

16:14   21 հուլիսի, 2017

«Էվերտոնի» անգլիացի հարձակվող Ուեյն Ռունին սեպտեմբերին կմասնակցի բարեգործական ակցիայի, հաղորդում է ESPN-ը:

Միջոցառման ընթացքում բոլոր ցանկացողները կարող են գրկել «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագին, սակայն դրա համար պետք է վճարեն 500 ֆունտ ստերլինգ: Նրանք հնարավորություն կունենան նաեւ լուսանկարվել ֆուտբոլիստի հետ եւ սեղմել նրա ձեռքը:

Հիշեցնենք, որ Ռունին այս ամռանն էր «Էվերտոն» վերադարձել «Մանչեսթեր Յունայթեդից», որի կազմում անցկացրեց 13 տարի եւ դարձավ ակումբի պատմության լավագույն ռմբարկուն: Նա նաեւ Անգլիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։