Զիդան. Ռոնալդուն արժանացել է լրացուցիչ հանգստի, նա մնում է «Ռեալում»

11:12   21 հուլիսի, 2017

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատմել է, թե ինչու պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի մասնակցում ԱՄՆ-ում ընթացող հավաքին:

«Ռոնալդուն արժանացել է արձակուրդի, նա մնում է «Ռեալում» եւ վերջ: Մենք կսպասենք նրան»,- մարզիչի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Ռուսաստանում կայացած ֆուտբոլի Կոնֆեդերացիաների գավաթի 8-րդ խաղարկությունից հետո 32-ամյա ֆուտբոլիստը ստացել էր լրացուցիչ հանգիստ եւ Արքայական ակումբի հետ չի մեկնել ԱՄՆ: Վերջերս Իսպանիայի դատախազությունը Ռոնալդուին մեղադրել էր 2011-2014 թվականներին 14.7 միլիոն եվրո հարկ չվճարելու մեջ, ինչից հետո խոսվում է Պորտուգալիայի հավաքականի ավագի՝ Իսպանիայից հեռանալու հավանականության մասին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։