«Բարսելոնան» Նեյմարի պատճառով դադարեցրել է տրանսֆերային արշավը

10:17   21 հուլիսի, 2017

«Բարսելոնան» դադարեցրել է տրանսֆերային արշավը, քանի դեռ չորոշվի, թե որտեղ է կարիերան շարունակելու բրազիլացի հարձակվող Նեյմարը: Վերջին օրերին խոսվում է, որ Բրազիլիայի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստը մոտ է ֆրանսիական ՊՍԺ տեղափոխվելուն:

Եթե Նեյմարը որոշի մնալ «Բարսելոնայում», կատալոնական ակումբը կփորձի ձեռք բերել մեկ կիսապաշտպան եւ մեկ կենտրոնական պաշտպան: Եթե բրազիլացին հեռանա, թիմի տրասֆերային ծրագրերը կփոխվեն, փոխանցում է Sport.es-ը:

Ավելի վաղ նշվում էր, որ ՊՍԺ-ն պատրաստ է վճարել հարձակվողի պայմանագրում ամրագրված 222 միլիոն եվրո տրանսֆերային արժեքը, իսկ նրան առաջարկել 5-ամյա պայմանագիր՝ տարեկան 40 միլիոն եվրո աշխատավարձով: «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն էլ նշել էր, որ Նեյմարի տրանսֆերը հնարավոր է միայն ֆինանսական ֆեյր-փլեյի խախտումով:

Catalunya Radio-ի համաձայն՝ Նեյմարի տրանսֆերը պատրաստ է 95 տոկոսով:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։