«Փյունիկի» ու «Շիրակի» նախկին հարձակվողը փորձաշրջան է անցնում Լատվիայում (ֆոտո)

09:33   21 հուլիսի, 2017

Երեւանի «Փյունիկի» ու Գյումրիի «Շիրակի» նախկին հարձակվող Վիուլեն Այվազյանը փորձաշրջան է անցնում լատվիական «Վենտսպիլսում»:

Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստը «Վենտսպիլսի» կազմում մասնակցել է նաեւ ստուգողական խաղերի:

Հիշեցնենք, որ 22-ամյա Այվազյանն այս ամռանն էր հեռացել «Շիրակից»: «Վենտսպիլսը» 6-րդ տեղում է Լատվիայի առաջնությունում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։