Զիդան. Մրցաշրջանը բարդ է լինելու «Ռեալի» համար

14:58   20 հուլիսի, 2017

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն անդրադարձել է ԱՄՆ-ում ընթացող հավաքին եւ խոսել նոր մրցաշրջանի մասին:

«Հավաքի առաջին շաբաթը լավ անցավ, բողոքել չենք կարող: Մենք այստեղ ենք աշխատելու համար, եւ ֆուտբոլիստները լավ են կատարում իրենց պարտականությունները: Մրցաշրջանը բարդ է լինելու «Ռեալի» համար եւ կպահանջի մեծ ուժեր: Ինչ վերաբերում է ինձ, ապա օգտագործում եմ «Ռեալում» աշխատելու յուրաքանչյուր րոպեն: Իմ բախտը բերել է, որ գտնվում եմ այս ակումբում»,- Զիդանի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում Արքայական ակումբն առաջին ընկերական խաղը կանցկացնի հուլիսի 23-ին՝ մրցելով անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։