«Բարսելոնայի» նախագահն անհանգստացած է եւ հանդիպել է Նեյմարի հետ, ՊՍԺ-ն անհավանական առաջարկ է արել

13:42   20 հուլիսի, 2017

«Բարսելոնայի» ղեկավարությունն անհանգստացած է բրազիլացի հարձակվող Նեյմարի ապագայի հարցով:

Sport.es-ի համաձայն՝ կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հանդիպել է Բրազիլիայի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստի հետ, որպեսզի կանխի նրա տեղափոխությունը ֆրանսիական ՊՍԺ:

«Բարսելոնայում» հրաշալի հասկանում են իրավիճակը: ՊՍԺ-ում Նեյմարին խոստանում են բարձր աշխատավարձ ու թիմի առաջատարի կարգավիճակ, ինչը կատալոնական ակումբը չի կարող առաջարկել բրազիլացուն: Հարձակվողի գործակալները, ընտանիքն ու հարազատները նրան դրդում են չմնալ «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի ստվերում:

Daily Mail-ի համաձայն՝ Նեյմարը 50 միլիոն եվրո բոնուս կստանա ՊՍԺ տեղափոխվելու դեպքում, իսկ ֆրանսիական ակումբում նրա տարեկան աշխատավարձը կկազմի մոտ 35 միլիոն եվրո: Այդ դեպքում նա կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:

Ավելի վաղ նշվում էր, որ ՊՍԺ-ն պատրաստ է վճարել Նեյմարի պայմանագրում ամրագրված 222 միլիոն եվրո տրանսֆերային արժեքը։ 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։