09:07 20 հուլիսի, 2017«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ամփոփել է ԱՄՆ-ում ընթացող հավաքը, ինչպես նաեւ խոսել «Մանչեսթեր Սիթիի», Մադրիդի «Ռեալի» եւ կատալոնական «Բարսելոնայի» դեմ առաջիկա խաղերի մասին:
«Վստահ եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդում» իմ լավագույն շրջանը դեռ առջեւում է: Անհամբերությամբ եմ սպասում դրան, քանի որ գիտեմ, որ կարող ենք ավելին:
Պատրաստվում ենք ջանասիրաբար աշխատել եւ հասնել մեր նպատակներին: Ինձ լավ եմ զգում: Նախամրցաշրջանային խաղերում գոլեր խփելը գլխավորը չէ, ինչի մասին ես մտածում եմ: Ավելի կարեւոր է պատրաստվել եւ լինել լավ մարզավիճակում:
«Մանչեսթեր Սիթիի» դեմ առաջիկա խաղը ստուգողական է, բայց, եթե խորանանք, այնքան էլ ընկերական չէ: Առաջիկա խաղերը շատ կարեւոր են մեզ համար: Կխաղանք հաղթանակի համար այնքան լավ, որքան ի զորու ենք, քանի որ, վերջիվերջո, խաղալու ենք «Մանչեսթեր Սիթիի» դեմ: Կարեւոր չէ՝ դա ընկերական հանդիպում է, թե՝ ոչ: Ցանկանում ենք հաղթել բոլոր խաղերում: Նշանակություն չունի մրցակիցը «Մանչեսթեր Սիթին» է, «Ռեալը», թե «Բարսելոնան»: Մենք պարզապես փորձում ենք հաղթել յուրաքանչյուր խաղում, եւ դա շատ կարեւոր է մեզ համար:
Ինչ վերաբերում է թիմի նորեկներ Ռոմելու Լուկակաին ու Վիկտոր Լինդելյոֆին, նրանք լավ են մարզվում: Նրանք շատ լավ տղաներ են, որոնց մենք փորձում ենք օգնել թիմում հարմարվելու հարցում: Դա շատ կարեւոր է, քանի որ մենք նրանց կարիքն ունենք մրցաշրջանի մեկնարկում: Հնարավոր ամեն բան կանենք նրանց թիմում հարմարվելու հարցում օգնելու համար»,- Հենրիխ Մխիթարյանի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» կայքը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հուլիսին 10-ին է ժամանել ԱՄՆ, որտեղ արդեն անցկացրել է 2 ընկերական խաղ՝ հաղթելով MLS-ի ներկայացուցիչներ «Լոս Անջելես Գելաքսիին» (5:2) ու «Ռեալ Սոլթ Լեյքին» (2:1): 2 խաղերում էլ Հենրիխ Մխիթարյանը դարձել է գոլի հեղինակ: «Մանչեսթեր Յունայթեդն» ԱՄՆ-ում երրորդ ընկերական խաղը կանցկացնի հուլիսի 20-ին՝ մրցելով անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հետ: Հուլիսի 23-ին Ժոզե Մոուրինյոյի թիմի մրցակիցը կլինի Մադրիդի «Ռեալը», հուլիսի 26-ին՝ «Բարսելոնան»:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.