Աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա 3 մարմնամարզիկ

16:46   19 հուլիսի, 2017

Հայաստանի հավաքականի մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը եւ Հարություն Մերդինյանը հոկտեմբերի 2-ից 8-ը հանդես կգան Կանադայի Մոնրեալ քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությունում:

Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը հայտնել է, որ նշված երեք մարզիկները մինչեւ այդ կմեկնեն Փարիզ, որտեղ սեպտեմբերի 16-17-ը կանցկացվի աշխարհի գավաթի խաղարկության փուլը, այնուհետեւ Ֆրանսիայի եւ Չինաստանի թիմերի հետ համատեղ հավաք կանցկացնեն:

«Խոշոր միջազգային մեկնարկներից նշեմ եւս երկուսը: Ժորա Սմբատյանը հուլիսի 22-ից 30-ը Գյոռ քաղաքում կմասնակցի Եվրոպական ամառային օլիմպիական փառատոնին: Արթուր Դավթյանը, Արթուր Թովմասյանը եւ Արմեն Պետրոսյանը Հայաստանը կներկայացնեն օգոստոսի 19-ից 30-ը Թայվանի մայրաքաղաք Թայբեյում կայանալիք ամառային ունիվերսիադայում»,- Հակոբ Սերոբյանի խոսքը մեջբերում է ՀԱՕԿ-ի կայքը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։