Forbes. Աշխարհի ամենաթանկ մարզական ակումբները

00:40   19 հուլիսի, 2017

Ամերիկյան Forbes-ը հրապարակել է աշխարհի ամենաթանկ մարզական ակումբների ցուցակը: Առաջատարը ամերիկյան ֆուտբոլի «Դալլաս Կովբոյզ» ակումբն է, որի արժեքը գնահատվում է 4.2 միլիարդ դոլար: Մեկ տարվա ընթացքում ակումբը թանկացել է 5 տոկոսով:

Երկրորդ տեղում բեյսբոլի «Նյու Յորք Յանկիզ» ակումբն է՝ 3.7 միլիարդ (+9 տոկոս):

Եռյակը եզրափակում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»՝ 3.69 միլիարդ (+11 տոկոս):

Լավագույն հնգյակում են նաեւ «Բարսելոնան» (3.64 միլիարդ, +2 տոկոս) եւ Մադրիդի «Ռեալը» (3.58 միլիարդ, -2 տոկոս):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։