23:02 18 հուլիսի, 2017ԱՄՆ-ում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ գտնվող Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է UNINTERRUPTED-ի ֆեյսբուքյան տեսաասուլիսի հարցերին:
«Եթե չլինեի ֆուտբոլիստ, հավանաբար, կդառնայի իրավաբան:
Իմ կուռքը միշտ եղել է Զինեդին Զիդանը, քանի որ նա լավագույններից մեկն է ֆուտբոլի պատմության մեջ: Երբեք նրա հետ չեմ առնչվել, բայց օգոստոսի 8-ին կհանդիպենք «Ռեալի» հետ Եվրոպայի Սուպերգավաթի խաղում:
Ես միշտ երազել էի խաղալ եվրոպական մեծ ակումբում, եւ այժմ իմ երազանքը դարձել է իրականություն: Եվ այժմ շատ ուրախ եմ, որ այստեղ եմ, շատ ուրախ եմ, որ ներկայացնում եմ հայ ազգը, իմ երկիրը: Ես շատ եմ աշխատում, որպեսզի կատարելագործեմ խաղս եւ ինձնով հպարտանան հայերը:
Մեր թիմը մեկ ընտանիքի նման է: Հրաշալի մթնոլորտ է թիմում: Բոլոր խաղացողների հետ լավ հարաբերություններ ունեմ»,- ասել է Մխիթարյանը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.