Ալեքսանդր Շլեմենկո. Գեղարդ Մուսասին շատ անհարմար մարտիկ է

16:18   17 հուլիսի, 2017

Bellator-ի միջին քաշային կարգում նախկին չեմպիոն, ռուսաստանցի Ալեքսանդր Շլեմենկոն խոսել է իր առաջիկա մրցակից, Հոլանդիան ներկայացնող MMA-ի հայ մարտիկ Գեղարդ Մուսասիի (Մովսեսյան) հետ մենամարտի մասին: Հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին ամերիկյան Անկասվիլում անցկացվելիք Bellator 185 խառը մենամարտերի մրցաշարում: 31-ամյա Մուսասին առաջին մենամարտը կանցկացնի Bellator-ում, որի հետ պայմանագիր էր կնքել նախորդ շաբաթ:

«Այն, որ լինելու եմ ֆավորիտ, չի անդրադառնում իմ վրա: Գիտեմ մի բան, որ աշխատելու եմ մինչեւ վերջ: Մուսասին լավն է ամեն ինչում: Նա կարող է ինչպես նոկաուտի ենթարկել, այնպես էլ հնարքներ կիրառել: Մուսասին շատ անհարմար մարտիկ է, որը թույլ կողմեր շատ չունի: Հասկանում եմ նրա ամբողջ վտանգը:

Եթե Մուսասիի դեմ մենամարտեմ առանց տակտիկայի, ապա, հավանաբար, կպարտվեմ եւ նույնիսկ կարող եմ պարտվել ժամանակից շուտ: Գիտեմ, որ ինձ համար ծանր է լինելու: Սակայն, եթե ստացվի կազմել ճիշտ տակտիկա եւ չհեռանալ դրանից, ապա ես կհաղթեմ այդ մենամարտում»,- 33-ամյա Շլեմենկոյի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն:

Հիշեցնենք, որ Գեղարդ Մուսասին հաղթել է նախորդ 5 մենամարտերում, իսկ Շմելենկոն տարել է 6 անընդմեջ հաղթանակ: Մուսասին նախորդ մենամարտն անցկացրել է ապրիլի 7-ին ԱՄՆ-ի Բաֆալո քաղաքում, որտեղ երկրորդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթել էր UFC-ի նախկին չեմպիոն, ամերիկացի Քրիս Վայդմանին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։