Չեմպիոնների լիգա. ԲԱՏԷ-ի կազմում Հայաստան են մեկնել 20 ֆուտբոլիստներ

15:04   17 հուլիսի, 2017

Բորիսովի ԲԱՏԷ-ն հուլիսի 17-ին ինքնաթիռով մեկնել է Երեւան, որտեղ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպում կանցկացնի Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» հետ:

Բելառուսի չեմպիոնի կազմում Հայաստան են ուղեւորվել 20 ֆուտբոլիստներ, հայտնում է ակումբի կայքը:

Դարպասապահներ. Սերգեյ Վերեմկո, Անտոն Չիչկան, Դենիս Շչերբիցկի:

Պաշտպաններ. Մաքսիմ Վոլոդկո, Վիտալի Գայդուչիկ, Դենիս Պոլյակով, Ալեքսեյ Ռիոս,Նեմանյա Միլունովիչ, Եվգենի Յաբլոնսկի:

Կիսապաշտպաններ. Եվգենի Բերյոզկին, Ալեքսանդր Վոլոդկո, Վալերիանե Գվիլիա, Ստանիսլավ Դրագուն, Միրկո Իվանիչ, Յուրի Կենդիշ, Իգոր Ստասեւիչ:

Հարձակվողներ. Միխայիլ Գորդեյչուկ, Անես Ռուշեւիչ, Նիկոլայ Սիգնեւիչ, Յասե Տուոմինեն:

Հիշեցնենք, որ «Ալաշկերտի» եւ ԲԱՏԷ-ի միջեւ «Բորիսով Արենա» ստադիոնում կայացած առաջին խաղն ավարտվել էր 1:1 հաշվով: Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 18-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում եւ կսկսվի ժամը 20:00-ին:

Այս զույգի հաղթողը հաջորդ փուլում կմրցի Չեխիայի չեմպիոն Պրահայի «Սլավիայի» հետ: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։