«Մերսեդեսի» վստահ հաղթանակը Մեծ Բրիտանիայի Մեծ մրցանակում

21:05   16 հուլիսի, 2017

Ֆորմուլա-1-ի Մեծ Բրիտանիայի Մեծ մրցանակում լավագույն արդյունքը գրանցեց «Մերսեդեսի» բրիտանացի արշավորդ Լյուիս Հեմիլթոնը: «Մերսեդեսի» ֆինն արշավորդ Վալտերի Բոտասը գրավեց երկրորդ տեղը, իսկ լավագույն եռյակը եզրափակեց «Ֆերարիի» ներկայացուցիչ Կիմի Ռայկոնենը: «Ֆերարիի» առաջատար Սեբաստիան Ֆետելը գրավեց 7-րդ տեղը:

Այս փուլից հետո ընդհանուր հաշվարկի առաջատարի դիրքը պահպանեց Սեբաստիան Ֆետելը, որն ունի 177 միավոր: Լյուիս Հեմիլթոնը հավաքել է 176 միավոր, իսկ Վալտերի Բոտասը 154 միավորով երրորդն է:

Ֆորմուլա-1. Մեծ Բրիտանիայի Մեծ մրցանակ

1. Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես») – 51 շրջան
2. Վալտերի Բոտաս («Մերսեդես») +14,063
3. Կիմի Ռայկոնեն («Ֆերարի») +39,570
4. Մաքս Ֆերստապեն («Ռեդ Բուլ») +52,125
5. Դանիել Ռիկյարդո («Ռեդ Բուլ») +65,955
6. Նիկո Հյուլկենբերգ («Ռենո») +68,109
7. Սեբաստիան Ֆետել («Ֆերարի») +93,989
8. Էստեբան Օկոն («Ֆորս Ինդիա») +1 շրջան
9. Սերխիո Պերես («Ֆորս Ինդիա») +1 շրջան
10. Ֆելիպե Մասա («Ուիլյամս») +1 շրջան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։