15:11 16 հուլիսի, 2017Արաբական 6 երկրներ խմբակային նամակ են ուղարկել ՖԻՖԱ-ին՝ պահանջելով Քաթարին զրկել ֆուտբոլի 2022թ. աշխարհի առաջնության անցկացման իրավունքից: Այդ մասին հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն:
«Այդ երկրները ՖԻՖԱ-ին նախազգուշացրել են երկրպագուներին սպառնացող վտանգի մասին մի երկրում, որը համարվում է ահաբեկչության բազա»,- Ինֆանտինոյի խոսքը մեջբերում է The Local-ը:
Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին արաբական 5 երկրներ (ԱՄԷ, Եգիպտոս, Բահրեյն, Սաուդյան Արաբիա, Եմեն եւ Լիբիա) որոշել էին խզել Քաթարի հետ դիվանագիտական կապերը՝ այդ երկրին մեղադրելով ահաբեկչական խմբավորումներին աջակցելու եւ Բահրեյնի ներքին գործերին խառնվելու մեջ: Ավելի ուշ նրանց միացել էին եւս մի քանի երկրներ:
ԱԱ-2022-ը Քաթարում անցկացվելու է նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.