Չեմպիոնների լիգա. «Ալաշկերտ» - ԲԱՏԷ հանդիպման մրցավարները

00:05   16 հուլիսի, 2017

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» եւ Բորիսովի ԲԱՏԷ-ի միջեւ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպումը կսպասարկի Սլովակիան ներկայացնող մրցավարական բրիգադը, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Երեւանում կայանալիք խաղի գլխավոր մրցավար է նշանակվել Պետեր Կրալովիցը, որին եզրերում կօգնեն Միրոսլավ Բենկոն եւ Էրիկ Վայսը: 

Հիշեցնենք, որ «Ալաշկերտի» եւ ԲԱՏԷ-ի միջեւ «Բորիսով Արենա» ստադիոնում կայացած առաջին խաղն ավարտվել էր 1:1 հաշվով: Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 18-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում եւ կսկսվի ժամը 20:00-ին:

Այս զույգի հաղթողը հաջորդ փուլում կմրցի Չեխիայի չեմպիոն Պրահայի «Սլավիայի» հետ: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։