Marca. Նոր մրցաշրջանը կարեւոր կլինի Հենրիխ Մխիթարյանի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» համար

17:15   15 հուլիսի, 2017

Իսպանական Marca-ն ամփոփել է Հայաստանի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ելույթն ավարտված մրցաշրջանում:

«Մխիթարյանը քարտեզի վրա բացահայտեց Հայաստանը» վերնագրով հոդվածում նշվում է, որ Մխիթարյանի՝ Անգլիայի Գավաթում, Եվրոպայի լիգայում եւ Անգլիական լիգայի գավաթի խաղարկությունում հաջող ելույթները հրաշալի գովազդ էին հայկական ֆուտբոլի համար:

«Գոլեր խփելով «Սենտ Էթյենի», «Ռոստովի», «Անդերլեխտի» եւ «Այաքսի» հետ Եվրոպայի լիգայի խաղերում` Հայաստանի հավաքականի ավագն իր երկիրը դրեց քարտեզի վրա եւ դարձավ Հայաստանը ներկայացնող առաջին ֆուտբոլիստը, որը տիտղոս է նվաճում եվրագավաթներում: Նա արդեն 18 տիտղոս է նվաճել Հայաստանում, Ուկրաինայում, Գերմանիայում եւ Անգլիայում եւ մտադրություն չունի կանգ առնել:

Նոր մրցաշրջանը կարեւոր կլինի Մխիթարյանի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» համար, քանի որ թիմը վերադառնում է Չեմպիոնների լիգա»,- նշված է Marca-ի հոդվածում:

Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում 28-ամյա Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցել է 41 հանդիպման՝ դառնալով 11 գոլի եւ 5 գոլային փոխանցման հեղինակ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։