FIDE Grand Prix. Լեւոն Արոնյանի վերջին մրցակիցը հետնապահն է

09:15   15 հուլիսի, 2017

Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում ավարտին մոտեցող FIDE Grand Prix շարքի երրորդ մրցաշարում հուլիսի 15-ին տեղի կունենան վերջին՝ 9-րդ տուրի պարտիաները:

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով կմրցի ԱՄԷ-ն ներկայացնող Սալեհ Սալեմի հետ, որը 2 միավորով վերջին տեղում է: Տուրի պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 16:00-ին:

Վերջին տուրից առաջ հայ գրոսմայստերն ունի 3.5 միավոր եւ բաժանում է 14-15-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Թեյմուր Ռաջաբովը, որը հավաքել է 5.5 միավոր: 2-3-րդ տեղերը բաժանող ռուսաստանցիներ Ալեքսանդր Գրիշչուկն ու Յան Նեպոմնյաշչին ունեն 5-ական միավոր: Վերջին տուրում Նեպոմնյաշչին սպիտակներով կխաղա Ռաջաբովի հետ, իսկ Գրիշչուկը սեւերով ուժերը կչափի հոլանդացի Անիշ Գիրիի հետ:

Հիշեցնենք, որ նախորդ 8 տուրերում Լեւոն Արոնյանը տարել էր մեկ հաղթանակ, կրել 2 պարտություն եւ 5 պարտիա ավարտել ոչ ոքի: 9 տուրով անցկացվող մրցաշարին մասնակցում են 18 շախմատիստներ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։