UWW-ի վարկանիշ. Արթուր Ալեքսանյանը երրորդն է, Միհրան Հարությունյանը՝ 7-րդը

16:16   14 հուլիսի, 2017

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հուլիսի 14-ին ներկայացրել է հունահռոմեական ոճի ըմբիշների թարմացրած վարկանիշները:

Ռիո-2016-ի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 98 կգ քաշային կարգում մնացել է երրորդ տեղում: Գյումրեցի ըմբիշից առաջ են կուբացի Յասմանի Կաբրերան ու բելառուս Ալեքսանդր Հրաբովիկը:

Ռիո-2016-ի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը 66 կգ քաշայինների աղյուսակում մնացել է 7-րդ տեղում: Վնասվածքի պատճառով Հարությունյանը հանդես չի գալիս Օլիմպիական խաղերից հետո:

Եվրոպայի 2016թ. չեմպիոն Վարշամ Բորանյանը 19-րդն է 71 կգ քաշային կարգում: 75 կգ քաշային կարգում Կարապետ Չալյանը 9-րդն է, իսկ Արսեն Ջուլֆալակյանը 15-րդ տեղում է: 85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը 15-րդն է:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։