Դավիթ Սաֆարյան. Ցանկացած պահի կարող եմ վերադառնալ մեծ սպորտ

17:25   14 հուլիսի, 2017

Ազատ ոճի ըմբշամարտի 2013թ. աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը վերսկսել է մարզումները: Ռիո-2016 Օլիմպիական խաղերից հետո ըմբիշը որոշակի դադար էր վերցրել: Սաֆարյանն այս օրերին Հայաստանում է:

«Ռիոյից հետո որոշեցի հանգստանալ, վնասվածքներ ունեի: Բացի այդ, ցանկանում էի գորգից մի որոշ ժամանակ հեռու մնալ, բավական քաշ էի կորցրել: Արդեն մի քանի ամիս է մարզվում եմ Ռուսաստանում: Առաջիկայում մրցաշարերի չեմ մասնակցի, պարզապես լավ մարզավիճակ ձեռք կբերեմ:

2018 թվականի հունվարից հետո ըմբշամարտի կանոններում փոփոխություններ են լինելու, նաեւ հնարավոր է քաշային կարգերը փոխվեն: Այնպես որ, չեմ շտապում: Ցանկացած պահի կարող եմ վերադառնալ մեծ սպորտ»,- Դավիթ Սաֆարյանի խոսքը մեջբերում է ՀԱՕԿ լրատվականը:

Ըմբիշը տեղեկացրել է նաեւ, որ միշտ կապի մեջ է ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանի հետ: Հնարավոր է` հավաքների ընթացքում նա կմիանա թիմին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։