12:30 14 հուլիսի, 2017Իսպանական «Բետիսի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալում», հայտնում է ակումբի կայքը:
20-ամյա իսպանացին առաջիկայում բուժզննում կանցնի Արքայական ակումբում եւ կկնքի 6 տարվա պայմանագիր: Նրա շնորհանդեսը կկայանա հուլիսի 20-ին, իսկ հաջորդ օրը Սեբալյոսը կմեկնի ԱՄՆ եւ կմիանա «Ռեալին»:
Հիշեցնենք, որ վերջերս Դանի Սեբալյոսը ֆուտբոլի Իսպանիայի մինչեւ 21 տարեկանների հավաքականի կազմում մասնակցել էր Եվրոպայի երիտասարդական առաջնությանը եւ ճանաչվել էր մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ: Եզրափակիչում իսպանացիները նվազագույն հաշվով պարտվել էին Գերմանիայի թիմին:
Իսպանիայի ավարտված առաջնությունում կիսապաշտպանը «Բետիսի» կազմում մասնակցել է 30 խաղի եւ դարձել 2 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ: Նրա ծառայություններով հետաքրքրված էր նաեւ «Բարսելոնան»:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.