Հայաստանում կանցկացվի սուսերամարտի Եվրոպայի Մ-23 առաջնությունը

18:29   12 հուլիսի, 2017

Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը 2018 թվականին Հայաստանում անցկացվելիք սուսերամարտի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնության կազմակերպչական աշխատանքների հարցերը քննարկել Սուսերամարտի եվրոպական կոնֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Յուլիուս Կրալիկի հետ: 

Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանը, որը նախարարի տեղակալին տեղեկացրել է առաջնության կազմակերպչական աշխատանքների ընթացքի մասին: 

Սուսերամարտի Եվրոպայի Մ-23 առաջնությունն անցկացնելու համար պայքարել են Հայաստանը եւ Իսրայելը: 2018 թվականին Երեւանում անցկացվելիք առաջնությունը կտեւի 5 մրցումային օր՝ ապրիլի 15-ից 20-ը: Կմասնակցեն եվրոպական բոլոր երկրների շուրջ 500 սուսերամարտիկներ, հայտնում են Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։