FIDE Grand Prix. Լեւոն Արոնյան vs Պենտալա Հարիկրիշնա

09:44   12 հուլիսի, 2017

Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում շարունակվող FIDE Grand Prix երրորդ մրցաշարում հանգստյան օրվանից հետո հուլիսի 12-ին կանցկացվեն 6-րդ տուրի պարտիաները:

Լեւոն Արոնյանը սպիտակներով կխաղա Պենտալա Հարիկրիշնայի հետ: Պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 16:00-ին:

5-րդ տուրից հետո հայկական շախմատի առաջատարը 3 միավորով բաժանում է 3-6-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը գլխավորում են ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկն ու ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը, որոնք հավաքել են 3.5-ական միավոր եւ այս տուրում կմրցեն իրար հետ:

Նախորդ 5 պարտիաներում Լեւոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել չինացի Լի Չաոյի, ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի ու ռուսաստանցիներ Ալեքսանդր Գրիշչուկի եւ Պյոտր Սվիդլերի հետ, ինչպես նաեւ հաղթել ռուս Դմիտրի Յակովենկոյին:

Հիշեցնենք, որ 9 տուրով անցկացվող մրցաշարին մասնակցում են 18 շախմատիստներ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։