23:48 11 հուլիսի, 2017«Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման երկարաձգել է իտալական ակումբի հետ գործող պայմանագիրը, հայտնում է «Միլանի» կայքը:
Իտալիայի հավաքականի 18-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2021 թվականի ամառը:
Իտալական մամուլի համաձայն՝ նոր պայմանագրով Դոնարուման կստանա տարեկան 6 միլիոն եվրո աշխատավարձ, իսկ նրա կլաուզուլան կկազմի 70-100 միլիոն եվրո: Եթե «Միլանը» չնվաճի Չեմպիոնների լիգայի ուղեգիր, կլաուզուլան կդառնա 50 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ վերջերս Ջանլուիջի Դոնարուման հրաժարվել էր երկարաձգել «Միլանի» հետ պայմանագիրը՝ սրելով ակումբի ղեկավարության եւ երկրպագուների հետ հարաբերությունները: Նրա նախորդ պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2018-ի ամառը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.