Աշխարհի Գավաթ. Հայ սամբիստները նվաճել են 2 մեդալ

15:18   10 հուլիսի, 2017

Սամբոյի Հայաստանի հավաքականը հուլիսի 6-8-ն Աստանայում մասնակցել է աշխարհի գավաթի փուլերից «Նուրսուլթան Նազարբաեւի մրցանակներ» A կարգի միջազգային մրցաշարին եւ նվաճել 2 մեդալ:

Բրոնզե մեդալակիր են դարձել 57 կգ քաշային կարգում հանդես եկած Տիգրան Կիրակոսյանը եւ 82 կգ քաշային Վահագն Չալյանը: Այս տարի մրցաշարին մասնակցել է 16 երկրի շուրջ 200 մարզիկ, հայտնում է ՀԱՕԿ-ի կայքը:

Հիշեցնենք, որ մայիսին կայացած 2017թ. Եվրոպայի առաջնությունում Տիգրան Կիրակոսյանը հանդես էր եկել 52 կգ քաշային կարգում եւ նվաճել ոսկե մեդալ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։