00:12 10 հուլիսի, 2017Լիսաբոնի «Բենֆիկան» հետաքրքրված է Գյումրիի «Շիրակի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանի ծառայություններով:
Record-ի համաձայն՝ պորտուգալական ակումբը սպասում էր, որ Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստը դառնա 18 տարեկան, որպեսզի խնդիրներ չառաջանա նրա տրանսֆերն իրականացնելիս:
Վահան Բիչախչյանի գործակալ Ռուբեն Վեսմադյանը հայտնել է, որ «Բենֆիկայից» բացի, գյումրեցի ֆուտբոլիստն առաջարկներ ունի նաեւ 2 իտալական ու 2 անգլիական ակումբներից եւ Սանկտ Պետերբուրգի «Զենիթից»:
Վահան Բիչախչյանի ծննդյան 18-րդ տարեդարձը լրացել է հուլիսի 9-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.