Վալտերի Բոտասը՝ Ավստրիայի Մեծ մրցանակի հաղթող

20:10   9 հուլիսի, 2017

Ֆորմուլա-1-ի Ավստրիայի Մեծ մրցանակի հաղթողի կոչումը նվաճեց «Մերսեդեսի» ֆինն արշավորդ Վալտերի Բոտասը: «Ֆերարիի» առաջատար Սեբաստիան Ֆետելը գրավեց երկրորդ տեղը, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Դանիել Ռիկյարդոն «Ռեդ Բուլից»: «Մերսեդեսի» բրիտանացի արշավորդ Լյուիս Հեմիլթոնը հայտնվեց չորրորդ տեղում:

Այս փուլից հետո ընդհանուր հաշվարկի առաջատարն է Սեբաստիան Ֆետելը, որն ունի 171 միավոր: Լյուիս Հեմիլթոնը հավաքել է 151 միավոր, իսկ Վալտերի Բոտասը 136 միավորով երրորդն է:

Ֆորմուլա-1. Ավստրիայի Մեծ մրցանակ

1. Վալտերի Բոտաս («Մերսեդես»)
2. Սեբաստիան Ֆետել («Ֆերարի») +0,658
3. Դանիել Ռիկյարդո («Ռեդ Բուլ») +6,012
4. Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես») +7,430
5. Կիմի Ռայկոնեն («Ֆերարի») +20,370
6. Ռոմեն Գրոժան («Հաաս») +1:13,160
7. Սերխիո Պերես («Ֆորս Ինդիա») - 1 շրջան
8. Էստեբան Օկոն («Ֆորս Ինդիա») - 1 շրջան
9. Ֆելիպե Մասա («Ուիլյամս») - 1 շրջան
10. Լենս Տրոլ («Ուիլյամս») - 1 շրջան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։