Չեմպիոնների լիգա. «Ալաշկերտը» Մինսկ կմեկնի 19 ֆուտբոլիստով

14:41   9 հուլիսի, 2017

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտն» այս գիշեր կմեկնի Բելառուս, որտեղ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում կմրցի Բորիսովի ԲԱՏԷ-ի հետ:

Մինսկում «Ալաշկերտը» կհանգրվանի Minsk Marriott Hotel 5 աստղանի հյուրանոցում: Հուլիսի 10-ին հայկական թիմը կմարզվի Մինսկում, իսկ հաջորդ օրը նախախաղային մարզում կանցկացնի «Բորիսով Արենա» ստադիոնում:

ԲԱՏԵ - «Ալաշկերտ» հանդիպումը կկայանա հուլիսի 12-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:30-ին:

«Ալաշկերտի» կազմում Բելառուս կմեկնեն հետեւյալ ֆուտբոլիստները.

Դարպասապահներ. Արսեն Բեգլարյան, Գեւորգ Կասպարով:

Պաշտպաններ. Գագիկ Դաղբաշյան, Արարատ Առաքելյան, Վահագն Մինասյան, Դանիել Ստոյկովիչ, Դմիտրի Խովբոշա, Անդրանիկ Ոսկանյան, Մլադեն Զելկովիչ, Միլիան Յաբլան:

Կիսապաշտպաններ. Խորեն Վերանյան, Արտակ Եդիգարյան, Արտակ Գրիգորյան, Արթուր Եդիգարյան, Արտակ Դաշյան, Զավեն Բադոյան:

Հարձակվողներ. Ուրոշ Նենադովիչ, Միհրան Մանասյան, Լեստեր Պելտիեր, փոխանցում է ակումբի կայքը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։