Վինուս Ուիլյամսի մասնակցությամբ մահվան ելքով ավտոպատահարի տեսագրությունը

13:24   9 հուլիսի, 2017

Ֆլորիդայի ոստիկանությունը հրապարակել է «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 7-ակի հաղթող, աշխարհի 11-րդ ռակետ Վինուս Ուիլյամսի մասնակցությամբ ավտոճանապարհային պատահարի տեսագրությունը: Պալմ Բիչ Գարդենս քաղաքում տեղի ունեցած պատահարի հետեւանքով մահացել էր 78-ամյա Ջերոմ Բարսոնը:

Ոստիկանության հայտարարությունում ասվում է, որ ամերիկացի թենիսիստուհին խաչմերուկ է մտել բոլոր կանոններով, սակայն երրորդ մեքենան նրան ստիպել է արգելակել, ինչի պատճառով տեղի է ունեցել բախումը:

Ավտոպատահարի մյուս մասնակից մեքենայի ղեկին եղել էր Ջերոմ Բարսոնի կինը, որը ստացել էր ծանր վնասվածքներ: Ջերոմ Բարսոնն անմիջապես հոսպիտալացվել էր, սակայն 14 օր անց մահացել է:

Այժմ ճանապահային ոստիկանները փնտրում են վարորդին, որի պատճառով Վինուս Ուիլյամսը բախվել էր այլ մեքենայի, գրում է Palm Beach Post-ը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։