21:16 6 հուլիսի, 2017Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում մեկնարկել է FIDE Grand Prix երրորդ մրցաշարը, որը աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ընտրական փուլ է: Պայքարին մասնակցում է նաեւ հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը: Առաջին տուրում Հայաստանի հավաքականի առաջին համարը սպիտակներով ոչ ոքի խաղաց չինացի Լի Չաոյի հետ:
FIDE Grand Prix-ի այս շարքում Լեւոն Արոնյանը մասնակցել է Շարժայի մրցաշարին՝ կիսելով 13-14-րդ տեղերը: Մոսկվայի մրցաշարին հայ գրոսմայստերը չի մասնակցել, իսկ վերջին մրցաշարը տեղի կունենա Պալմա դե Մայորկայում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.