Ուիմբլդոն. Նովակ Ջոկովիչը երրորդ շրջանում է

18:41   6 հուլիսի, 2017

Աշխարհի նախկին առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս է եկել թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի երրորդ շրջան: Սերբ թենիսիստը 1 ժամ 34 րոպեում պարտության է մատնել չեխ Ադամ Պավլաշեկին՝ 6:2, 6:2, 6:1:

Ուիմբլդոնի մրցաշարում երկրորդ համարը ստացած Նովակ Ջոկովիչը հաջորդ փուլում կմրցի արգենտինացի Խուան Մարտին Դել Պոտրոյի եւ լատվիացի Էռնեստ Գուլբիսի դիմակայության հաղթողի հետ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։