15:34 4 հուլիսի, 2017Ռուսաստանցի մասնագետ Իլշատ Ֆայզուլինը նշանակվել է «Բանանց» ֆուտբոլային ակումբի ակադեմիայի տնօրեն, հայտնում է ակումբի կայքը:
Ֆայզուլինը նախկինում ճանաչված ֆուտբոլիստ է եղել եւ հանդես է եկել Մոսկվայի ԲԿՄԱ-ում, իսպանական «Ռասինգում», «Վիլյառեալում», «Խետաֆեում» եւ այլ ակումբներում:
Մարզչական կրթությունն ու ՈւԵՖԱ-ի PRO արտոնագիրը նա ստացել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայում: Որպես ավագ մարզիչ աշխատել է «Զենիթի» ֆուտբոլի ակադեմիայում՝ համակարգելով 8-17 տարեկանների թիմերի մարզումային գործընթացը: Եղել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» ֆուտբոլային դպրոցի երիտասարդական ֆուտբոլի զարգացման ծրագրի ղեկավարն ու ուսումնամարզական աշխատանքներով տնօրենի տեղակալը:
«Բանանցի» ակադեմիայի արդեն նախկին տնօրեն Արտաշես Ադամյանն կզբաղեցնի ակադեմիայի փոխտնօրենի պաշտոնը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.