14:40 4 հուլիսի, 2017Մալթայում հուլիսի 4-ին մեկնարկում է բասկետբոլի կանանց Եվրոպայի մինչեւ 18 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը, որին մասնակցելու է նաեւ Հայաստանի հավաքականը։
Հայաստանի Մ-18 տարեկանների հավաքականը մրցավայր է ժամանել առանց առաջատար խաղացողների։ Երեւանում Իտալիայի դեսպանատունը (Մալթա մուտք գործելու համար ՀՀ քաղաքացիները պետք է դիմեն այդ դեսպանատուն) Շենգենյան վիզա չի տրամադրել Վիկտորիա Տոնոյանին, Սոֆյա Դեմիրճյանին, Քրիստինա Մելիքյանին եւ Նատալի Նաջարին։ Առաջին երեքը Հայաստանի թիմի առանցքային խաղացողներն են։ Վիկտորիա Տոնոյանը նաեւ Հայաստանի հավաքականի ավագն է, փոխանցում են Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից:
Հուլիսի 4-ին՝ Երեւանի ժամանակով 17։30-ին, Հայաստանի թիմը մրցելու է Կիպրոսի հետ՝ իր կազմում ունենալով ընդամենը 7 խաղացող։
Հիշեցնենք, որ Վահագն Հարությունյանի սաները 2016 թվականին հաղթել են Եվրոպայի մինչև 18 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.