Չեմպիոնների լիգա. «Ալաշկերտի» խաղը կսպասարկեն Լյուքսեմբուրգի մրցավարները

13:50   3 հուլիսի, 2017

«Ալաշկերտի» եւ Անդորրայի չեմպիոն «Սանտա Կոլոմայի» միջեւ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումը կսպասարկի Լյուքսեմբուրգը ներկայացնող մրցավարական բրիգադը:

Գլխավոր մրցավարն է Սվեն Բինդելսը, որին եզրերում կօգնեն Կլոդ Ռիեն եւ Ռիկարդո Մորայսը: Չորրորդ պաշտոնյան Ալեքս Կրյուգերն է, հայտնում է «Ալաշկերտի» կայքը:

Հիշեցնենք, որ «Սանտա Կոլոմա» - «Ալաշկերտ» խաղը կկայանա հուլիսի 4-ին «Էստադի Կոմունալ» ստադիոնում եւ կմեկնարկի Երևանի ժամանակով 22:30-ին: Երեւանում կայացած առաջին խաղում Հայաստանի չեմպիոնը հաղթել է նվազագույն հաշվով:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։