Ռոնալդուն ապագայի վերաբերյալ հայտարարություն կանի այս շաբաթ

09:12   3 հուլիսի, 2017

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր ապագայի վերաբերյալ հայտարարություն կանի այս շաբաթվա ընթացքում, գրում է The Times-ը:

Վերջերս 32-ամյա ֆուտբոլիստը հայտարարել էր, որ չի պատրաստվում որեւէ մեկի հետ խոսել իր ապագայի մասին:

Հիշեցնենք, որ Իսպանիայի դատախազությունը Ռոնալդուին մեղադրում է 2011-2014 թվականներին 14.7 միլիոն եվրո հարկ չվճարելու մեջ: Պորտուգալիայի հավաքականի ավագը դժգոհ է, թե ինչպես են Իսպանիայում մարդիկ եւ լրատվամիջոցները վերաբերվում իրեն եւ մտադիր է հեռանալ այդ երկրից: Արքայական ակումբում նրան համոզում են մնալ:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.