Լեգենդար Մենի Պակյաոն չպաշտպանեց չեմպիոնական տիտղոսը

10:55   2 հուլիսի, 2017

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի կիսամիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Մենի Պակյաոն չի կարողացել պաշտպանել տիտղոսը: Ավստրալական Բրիսբենում կայացած մենամարտում ֆիլիպինցի լեգենդար բռնցքամարտիկը մրցավարների միաձայն որոշմամբ պարտվեց ավստրալացի Ջեֆ Հորնին՝  111-117, 113-115, 113-115:

Սա 38-ամյա Պակյաոյի 7-րդ պարտությունն էր պրոֆեսիոնալ ռինգում, որում նա տարել է 59 հաղթանակ (38 նոկաուտ) եւ 2 մարտ ավարտել ոչ ոքի: 29-ամյա Հորնը տարավ 17-րդ հաղթանակը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։