Դորտմունդ. Հայ ըմբիշները նվաճեցին երկու մեդալ

23:04   1 հուլիսի, 2017

Դորտմունդում մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության առաջին օրը Հայաստանը նվաճել է երկու բրոնզե մեդալ:

60 կգ քաշային կարգում Հրաչյա Պողոսյանը երրորդ տեղի համար գոտեմարտում 2:0 հաշվով հաղթել է ռումինացի Թեոդոր Հորատաուին:

74 կգ քաշային Մալխաս Ամոյանը բրոնզե մեդալը նվաճել է՝ 7:4 հաշվով առավելության հասնելով բուլղարացի Կրասիմիր Պլամենով Կրումովի նկատմամբ:

50 կգ քաշային Աշոտ Մխիթարյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 2:10 հաշվով պարտվել է թուրք Ջեմալ Մութլուին:

96 կգ քաշային կարգում Արթուր Մխոյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում հանդես գալու համար սփոփիչ գոտեմարտում 0:4 հաշվով պարտվել է շվեյցարացի Դամին ֆոն Յուվին:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.