21:52 1 հուլիսի, 2017«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անգլիական ակումբի ղեկավարությանը խնդրել է ջանքեր գործադրել Մադրիդի «Ռեալի» խորվաթ հենակետային կիսապաշտպան Մատեո Կովաչիչի տրանսֆերն իրականացնելու ուղղությամբ, հաղորդում է Diario Madridista-ն:
23-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում են նաեւ ֆրանսիական ՊՍԺ-ն եւ իտալական «Միլանը»:
2015 թվականից Արքայական ակումբում հանդես եկող Կովաչիչը անցած մրցաշրջանում մասնակցել է 39 հանդիպման, խփել է 2 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.