Grand Chess Tour. Լեւոն Արոնյանն ընթացիկ 7-րդ տեղում է

20:47   1 հուլիսի, 2017

Բելգիայի Լյովեն քաղաքում ընթացող Grand Chess Tour-ի հերթական փուլում արագ շախմատի մրցաշարից հետո ընթանում է կայծակնային խաղի մրցաշարը, որի արդյունքները գումարվում են արագ խաղի արդյունքներին: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը 13 միավորով ընթացիկ 7-րդ տեղում է: Առաջատարը աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է, որն ունի 17.5 միավոր:

Կայծակնային խաղի մրցաշարի առաջին տուրում Լեւոն Արոնյանը սեւերով պարտվել է ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին, երկրորդ տուրում սպիտակներով հաղթել է ուկրաինացի Վասիլի Իվանչուկին, երրորդ տուրում սեւերով ուժեղ է եղել վրացի Բաադուր Ջոբավայից, 5-րդ տուրում սպիտակներով պարտության է մատնել հոլանդացի Անիշ Գիրիին, 6-րդ տուրում սեւերով պարտվել է նորվեգացի Մագնուս Կարլսենին, 7-րդ տուրում միավորը կիսել է ամերիկացի Ուեսլի Սոի հետ, 8-րդ տուրում սեւերով պարտվել է հնդիկ Վիշվանաթան Անանդին, 9-րդ տուրում ոչ ոքի է խաղացել ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի հետ:

10-18-րդ տուրերը տեղի կունենան հուլիսի 2-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։