04:38 1 հուլիսի, 2017«Բարսելոնայի» եւ Արգենտինայի առաջատար Լիոնել Մեսին ու Անտոնելա Ռոկուցոն ամուսնացել են հայրենի Ռոսարիոյում: Մանկությունից ծանոթ, արդեն 10 տարի միասին ապրող եւ երկու որդի ունեցող զույգը նախընտրել է ամուսնության քաղաքացիական արարողություն, որը տեղի է ունեցել քաղաքի ամենաշքեղ հյուրանոցում:
Ռոսարիոն համարվում է Արգենտինայի ամենավտանգավոր քաղաքներից մեկը եւ արդեն մի քանի օր ոստիկանությունը եւ անվտանգության մասնավոր ծառայությունները հերթապահում են ուժեղացված անձնակազմով: «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեի հետ հարսանիքին ժամանել է նաեւ Հարավային Ամերիկայում հսկայական ճանաչում ունեցող կոլումբացի երգչուհի Շակիրան, ինչը էլ ավելի է բարդացրել ոստիկանության աշխատանքը, հաղորդում է lanacion.com.ar-ը:
260 հյուրերի թվում են նաեւ Նեյմարը, Լուիս Սուարեսը, Գոնսալո Իգուաինը, Կարլես Պույոլը, Սերխիո Ագուերոն, մանկության ընկերներ, Մեսիի բարեկամները, հարազատները, ծնողների ընկերները: Հավատարմագրվել է 157 լրագրող:













The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.