ՖԻԴԵ. Լեւոն Արոնյանը չորրորդն է

20:18   30 հունիսի, 2017

Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է շախմատիստների համաշխարհային դասակարգման հուլիսյան աղյուսակը: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը նախորդ ամսվա համեմատ բարձրացել է երեք տեղով եւ այժմ չորրորդն է: Տասնյակը գլխավորում է աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարսլենը

ՖԻԴԵ

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2822), Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան, 2812), Ուեսլի Սո (ԱՄՆ, 2810), Լեւոն Արոնյան (Հայաստան, 2809), Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ, 2807), Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան, 2800), Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2792), Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2791), Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2783), Դին Լիժեն (Չինաստան, 2781):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։