«Ալաշկերտն» ու Ացամազ Բուրաեւը խզել են պայմանագիրը

19:18   30 հունիսի, 2017

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտի» ղեկավարությունը եւ ռուսաստանցի հարձակվող Ացամազ Բուրաևը երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը:

Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Ալաշկերտի» կազմը համալրած 27-ամյա ֆուտբոլիստը միայն 4 հանդիպում է անցկացրել Հայաստանի Բարձրագույն խմբի ավարտված առաջնությունում:

«Ալաշկերտը» հաջողություն է մաղթել Բուրաևին հետագա կարիերայում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։