Ջոկովիչ. Հաճելի է, որ չեմ լինելու Ուիմբլդոնի գլխավոր ֆավորիտներից

13:47   29 հունիսի, 2017

Աշխարհի նախկին առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը խոսել է թենիսի «Ուիմբլդոնի» մրցաշարի մասին:

«Հաճելի է, որ չեմ լինելու «Ուիմբլդոնի» մրցաշարի գլխավոր ֆավորիտներից մեկը: Ինձ հաջողվել էր հաջողությունների հասնել վերջին 8-9 տարում եւ ֆավորիտ համարվել գրեթե բոլոր մրցաշարերում: Այժմյան իրավիճակն ինձ տալիս է ազատություն ու զրկում լարվածությունից: Սակայն, ամեն դեպքում, այն մնում է, եւ դա պատիվ է ինձ համար, թե ինչ եմ անում: Իմ նվաճումները մարդկանց ստիպում են մեծ ակնկալիքներ ունենալ իմ հարցով»,- ասել է Ջոկովիչը, որն այժմ չորրորդն է Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում, փոխանցում է ATP World Tour-ը:

Հիշեցնենք, որ սերբ թենիսիստը Ուիմբլդոնում հաղթել է 3 անգամ՝ 2011, 2014, 2015 թվականներին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։