Իբրահիմովիչը մերժել է Դեւիդ Բեքհեմի ակումբի 100 միլիոնանոց առաջարկը

12:09   29 հունիսի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը գայթակղիչ առաջարկ է ստացել «Մայամի Յունայթեդից»:

AS-ի համաձայն՝ ամերիկյան ակումբը Իբրահիմովիչին 100 միլիոն եվրո աշխատավարձ է առաջարկել 4 տարվա պայմանագրով, սակայն 35-ամյա ֆուտբոլիստը մերժել է: Նա ցանկանում է մնալ Եվրոպայում եւ հանդես գալ բարձր մակարդակում:

«Մայամի Յունայթեդի» սեփականատերն Անգլիայի հավաքականի նախկին ավագ Դեւիդ Բեքհեմն է: Իբրահիմովիչը շարունակում է վերականգնվել ծնկի ծանր վնասվածքից, իսկ նրա գործող պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ավարտվում է հունիսի 30-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։