Դոնարուման կերկարաձգի «Միլանի» հետ պայմանագիրը, բայց կտեղափոխվի «Ռեալ»

11:40   29 հունիսի, 2017

«Միլանի» իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման կտեղափոխվեի Մադրիդի «Ռեալ», բայց դա կանի հաջորդ տարվա ամռանը, գրում է Football Italia-ն:

18-ամյա ֆուտբոլիստն առաջիկայում կերկարաձգի «Միլանի» հետ գործող պայմանագիրը, որը նախատեսված է մինչեւ 2018-ի ամառը: Նրա տարեկան աշխատավարձը կկազմի 5 միլիոն եվրո: Նոր պայմանագրում նշված կլինի կլաուզուլա, որը կգոհացնի «Ռեալին»: Արքայական ակումբն էլ հաջորդ ամռանը ձեռք կբերի Իտալիայի հավաքականի դարպասապահին:

Հիշեցնենք, որ վերջերս Ջանլուիջի Դոնարուման հրաժարվել էր երկարաձգել «Միլանի» հետ գործող պայմանագիրը՝ սրելով ակումբի ղեկավարության եւ երկրպագուների հետ հարաբերությունները:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։