Ռոնալդուն հաստատել է, որ երկվորյակների հայր է դարձել

11:03   29 հունիսի, 2017

Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում Չիլիի թիմից հետխաղյա 11 մետրանոցներով կրած պարտությունից հետո հաստատել է, որ երկվորյակների հայր է դարձել:

«Ես մեծ ոգեւորությամբ հավաքականի ճամբարում էի, թեեւ գիտեի, որ 2 երեխաների հայր եմ դարձել: Ցավոք, մենք չկարողացանք հասնել մեր նպատակին, բայց վստահ եմ, որ կուրախացնենք պորտուգալացի երկրպագուներին: Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն ու մարզչական շտաբն ըմբռնումով են մոտեցել այս հարցին, եւ ես չեմ մոռանա դա: Երջանիկ եմ, որ վերջապես կարող եմ տեսնել իմ երեխաներին»,- ֆեյսբուքյան էջում գրել է 32-ամյա ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում բնակվող փոխնակ մայրը Պորտուգալիայի հավաքականի ավագից ունեցել է որդի եւ դուստր: Երկվորյակներին անվանակոչել են Եվա ու Մատեո: Ռոնալդուի 6-ամյա որդին՝ Կրիշտիանու կրտսերը եւս ծնվել է փոխնակ մորից:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։